Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԵՄ-ն պահանջներ է ներկայացրել Թուրքիային՝ այդ թվում հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ

ԵՄ-ն պահանջներ է ներկայացրել Թուրքիային՝ այդ թվում հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ
19.04.2018 | 14:18

Եվրոպական հանձնաժողովը Թուրքիայի թեմայով զեկույցում հստակ պահանջներ է ներկայացրել` նշելով ԵՄ հիմնական սպասումները Թուրքիայից՝ որպես ԵՄ-ին անդամակցության պաշտոնական թեկնածու: Զեկույցը, որը վերաբերում է Թուրքիայի թե ներքին, թե արտաքին խնդիրներին, թուրքական մամուլում որակվել է ԵՄ-ի` Թուրքիայի թեմայով մինչ օրս հրապարակված ամենակոշտ զեկույց:


Թուրքիային առաջադրված պահանջների թվում են հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը, արտակարգ դրության ռեժիմի վերացումը, ժողովրդավարական ու տնտեսական մի շարք բարեփոխումներ:


Ներկայացնում ենք զեկույցում նշված պահանջները.
1. Վերացնել երկրում արտակարգ դրության ռեժիմը: Ահաբեկչության դեմ պայքարը, գործող քրեական օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական արժեքներին ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:
2. Ձևավորել պայմաններ, որոնք թույլ կտան ապահովել և երաշխավորել արդարադատության համակարգի անկախությունը, դրա որակի բարձրացումը, պրոֆեսիոնալիզմն ու ազդեցությունը երկրի զարգացումներին:
3. Երկրում մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների հարցում հարգանք դրսևորել միջազգային պարտավորությունների նկատմամբ, արդյունավետ քննարկման դնել Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների միջադեպերը:
4.Վերացնել տնտեսության մակրոտնտեսական անհավասարակշռություններն ու ապահովվել առավել ներառական և լայն աշխատաշուկա:
5. Ապահովել հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ, անվիճելի հավատարիմ լինել միջազգային բոլոր պարտավորություններին և խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքին: Քայլեր ձեռնարկել անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերում ԵՄ հայտարարություններին ու Եվրոպական խորհրդի կայացրած որոշումներին չհակասելու համար

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ